Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Նոր տարին մանկությունից եկող ամենագեղեցիկ հեքիաթն է»

«Նոր տարին մանկությունից եկող ամենագեղեցիկ հեքիաթն է»
29.12.2013 | 23:26

«Նոր տարին մեծ հաշվով հին տարվա շարունակությունն է: Ինչո՞ւ է մեզ թվում, որ ամեն ինչ ուրիշ կերպ է լինելու, որ տարին «փոխվում է»,- irates.am-ի այս հարցին պատասխանում է Երևանի թիվ 2 բուժմիավորման նյարդաբանական կլինիկայի կլինիկական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ:


-Ամանորը պայմանականորեն ընդունված է որպես մի տարվա վերջ և մյուս տարվա սկիզբ: Սա ավելի շատ օրացուցային նշանակություն ունի: Սակայն մարդկանց այս մտածելակերպն օգնում է: Սկսում են անցած տարվա իրադարձությունների վերջնահաշվարկն անել, տեսնել իրենց կատարած սխալները, ուրախանալ իրենց հաջողությունների համար և Նոր տարին սկսել նոր նախագծերով ու սպասումներով: Նման մտորումները և ապագայի նկատմամբ հավատը հանգեցնում է որոշակի մոտիվացիաների ձևավորման, որոնք իրենց մեջ ներկրում են ապագայի ձգտում և անցյալից խուսափում:
Երկրորդը՝ Նոր տարին մանկությունից եկող ամենագեղեցիկ հեքիաթն է, որից մենք ոչ մի կերպ չենք ուզում հրաժարվել, և դրա կարիքը չկա էլ: Ցանկացած հասուն մարդ, հավատում է, որ այդ գիշեր մի հրաշք է տեղի ունենալու՝ մի յուրահատուկ զրոյացում, որից հետո նա կկարողանա իր կյանքի շարունակությունը գրել նոր ու սպիտակ էջից: Տեսեք, թե ինչքան պայմանականություններ կան՝ կապված այդ գիշերվա հետ՝ սեղանների լի լինելը, շամպայնի մեջ ինչ-որ այրած թղթեր լցնելը և այլն...

-Ամանորի գիշերն ի՞նչ երազանք եք մտապահելու:
-Կարծում եմ, եթե տարեցտարի այս օրերին որևէ դինամիկա ես նկատում կյանքումդ, արդեն բավարար է:

-Ի՞նչ նվերներ եք պատրաստել:
-Ընտանիքիս անդամների և ընկերներիս համար միշտ էլ նախապես նվերներ եմ պատրաստում: Կարծում եմ՝ թվելն այնքան էլ հետաքրքիր չի լինի:

-Ինքներդ ի՞նչ նվեր եք ուզում Ձմեռ պապիկից:

-Ձմեռ պապիկ եմ վաղուց... Ձմեռ պապիկից մի բան եմ ուզում, որ նա միշտ լինի: Լինի բոլորիս համար և բոլորիս մեջ: ՈՒ եթե նույնիսկ հաստատ գիտենք... միևնույն է, հոգու խորքում մի փոքր հավատանք այդ հրաշքին: Նա մեզ մոտեցնում է մանկությանը, բարիացնում է մեզ:

Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ